«Վստահ եմ, որ պատվով կատարելու ես ինքդ քեզ և մեզ տված բոլոր խոստումներդ». Արմեն Պետրոսյանի հուզիչ շնորհավորանքը դստեր 18-ամյակին
ЛАЙФԴերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, այսօր նշում է 18-ամյակը: Այդ առթիվ Արմենը շնորհավորական հուզիչ գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«Իմ հրաշք, իմ կյանք, իմ թագուհի, իմ պարծանք, իմ գժուկ, շնորհավորում եմ քո 18-ամյակը։ Չեմ գրի, թե ինչեր եմ քեզ ցանկանում, որովհետև այդքան բառ չգիտեմ։ Դու քայլ ես անում դեպի հասուն կյանք, և ես վստահ եմ, որ պատվով կատարելու ես ինքդ քեզ և մեզ տված բոլոր խոստումներդ։ Ես սիրում եմ քեզ, իմ աղջիկ»,- գրել է նա:
Նշենք, որ Էլինան արդեն ընտրյալ ունի: Ավելի վաղ Tert.am Life-ի Liferoom հաղորդման շրջանակներում, անդրադառնալով այդ թեմային, Արմենն ասել էր. «Հարգում եմ երեխաներիս ընտրությունը, եթե ինչ-որ բան որոշել են և դա նորմայի սահմաններում է, պարտավոր եմ համակերպվել ու ամեն ինչ անել, որ իրենց մտածածն ավելի լավ լինի: Էլինան ինձ հետ չէր խոսի, չէր պատմի, եթե վստահ չլիներ: Էլինայի ընտրյալը հայ է, դուստրս չէր կարող այլ կերպ»: