Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային
ОБЩЕСТВОՄադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային: Վկայակոչելով Sports.ru-ն, ահաբեկչության արդյունքում ծնողներին կորցրած 3-ամյա Հայդարը հիվանդանոց է տարվել Մադրիդի «Ռեալ»-ի համազգեստով:
Տեղի լրագրողներից մեկը, իմանալով երեխայի պատմության մասին, «Թվիթեր»-ում ֆլեշմոբ է կազմակերպել` «Քրիշտիանու, հանդիպիր Հայդարի հետ» խորագրով: Ռոնալդուն, տեղեկանալով երեխայի պատմությանը, Հայդարին հրավիրել է «Ռեալ»-ի սուրբծննդյան ընթրիքին: Երեխան դեկտեմբերի 20-ին մարզադաշտից կհետևի Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Ռայո Վալեկանո» հանդիպմանը:
Բեյրութում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել շուրջ 200 մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



