«Իմ սերն ինձ սեր նվիրեց». սիրելիի անակնկալը վթարից հետո 3 վիրահատության ենթարկված Թամարա Գևորգյանին
ЛАЙФTert.am Life–ն իր ընթերցողների հայտնել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը վերջերս վթարի է ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Նա արդեն 3 վիրահատության է ենթարկվել։ Թամարան Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել սիրելիի նվերը կյանքի այս բարդ շրջանում:
Դերասանուհին նոր ընկեր ունի՝ սիրելին նրան շուն է նվիրել, որին Թամարան Օսկար է կոչել: «Իմ սերն ինձ սեր նվիրեց»,- գրել է նա:
Նշենք, որ Թամարայի վնասվածքը, հիմնականում, ոտքի շրջանում է: Իր էջում արված գրառման մեջ Թամարան հույս էր հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի: «Հուսով եմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ: Շատ ծրագրեր կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»,- գրել էր նա:

_1.png?1626955276663)
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



