Չեչնիայում պատվաստման կեղծ վկայականներ գնած քաղաքացիներին ստիպել են պատվաստվել
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայում տասնյակ մարդիկ, որոնք ավելի վաղ «կեղծ» վկայագրեր էին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, ուժայինների այցելությունից հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոզնիում ձերբակալվել են 63-ամյա Ջամալիալ Տ.-ն և նրա օգնականը, որոնք պատվաստման մասին կեղծ փաստաթղթեր էին վաճառում: Ոստիկանները հարցաքննության ժամանակ պարզել են «կեղծ» փաստաթղթեր ձեռք բերած քաղաքացիների անուն ազգանունները և շտապել են «սխալների ուղղում անել»:
Ինչպես հաղորդվում է, իրավապահներն այցելել են բոլոր այդ քաղաքացիների տուն և ակնարկել են, որ չպատվաստվելու դեպքում իրենց ևս ձերբակալություն է սպառնում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



