«Այսօր թողնում եմ մի տղայի, որը մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել». Լյուսի Հայրապետյանն անկեղծացել է սիրելիից բաժանվելու պատճառների մասին
ЛАЙФՄոդել Լյուսի Հայրապետյանը, որն Ինստագրամում հաճախ է անձնական կյանքին վերաբերող անկեղծ գրառումներ անում, նոր հրապարակում և անկեղծ գրառում է արել այսօր սիրելիից բաժանվելու մասին:
«Կյանքիս ամենահասուն բաժանվելն էր այսօր: Խոսեցինք, հասկացանք իրար, խոստացանք այս աշխարհում լինել իրար համար ու չանիծել իրար, ինչպես ընդունված է, այլ միմյանց ավելի արժանիի կողքին տեսնելու մեծ հույսով լինել: Գիտեմ, որ չի կարելի շատ անձնական թեմաներով կիսվել սոցցանցերում, գիտեմ, որ Մաշս հաստատ կխոսեր վրաս այս գրառմանս համար, գիտեմ, որ շատ չուզողներ կժպտան երևի, է թող ժպտան, ժպիտը բարիացնում է, գուցե սա էլ բարիանալու նրանց վերջին հույսն է:
Բայց ուզում եմ գրել, կիսվել, կիսել, որ հեշտ ապրեմ այս պահը: Ուզում եմ գրել, որ կարդաք ու հետս լինեք: Ցավում ա հոգիս այսօր չափից շատ, կլինեմ չափազանց անկեղծ: Թողնում եմ մի տղայի, որը հանդիպածս ամենակարգին ու ամենաարժանին ա ինձ: Ես ինձ շատ եմ սիրում, եթե ինչ՝ հիշեցնում եմ: Տղայի, որը մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել, որն արել է անհնարինը սիրտս շահելու համար, ում պես արժանի մեկին վստահաբար էլ չեմ հանդիպելու: Թողնում եմ, որովհտեև դեռ հավատում եմ մի տեսակ ուրիշ զգացողություններով սիրուն ու չեմ ուզում նրա կյանքը զբաղեցնել ու փչացնել, որովհետև շատ եմ ուզում, որ նրան սիրեն, շատ սիրեն:
Ես չկարողացա, ես կրակ էի փնտրում, կայծ, չգիտեմ էլ ինչ, բայց փնտրում էի, ու հասկանում, որ չեմ գտնելու երևի երբեք, որովհետև չկա գուցե կամ ինձ չի պատահում, որովհետև տարիքս մեծացավ, իսկ ես՝ ոչ, սիրո պատկերացումն ու ամուսնության ցանկության դրդապատճառները՝ նույնպես:
«Լուս, ցավդ տանեմ, 2 տարի ա չկարողացա տեսնեմ իմ ուզած ժպտացող աչքերդ, որոնք հաստատ տեսել եմ ու սիրել, ուրեմն, երևի, ես չեմ: Հույս ունենամ, որ ինձնից լավին կընտրես գոնե, չնայած չես հանդիպի, ասեմ իմանաս: Միշտ մտածել եմ, որ մենակ լինելն ա իմը, բայց դու փոխեցիր ուղղությունս՝ չնայած չգիտես, թե երբա եղել 2-րդ Համաշխարհայինը (հարցրել էր, չէի իմացել, թվերից վատ եմ ախր):
Մտածում էի՝ ինչ եմ անում էս մեծ աղջկա հետ, որը չգիտի, թե երբա եղել 2-րդ Համաշխարհայինը, բայց արի ու տես չհասկացա, թե ոնց քո էն աղջկական ձևերով բոլորից շատ, բոլորից հեշտ մոտեցար ներսիս, այսքան մոտ ոչ ոք չէր կարողացել»:
«Թվերի մեջ չի երջանկությունը»՝ ասել էի ես: Չեմ էլ հիշում, թե, երբ ա եղել: Պատմում էր ու ծիծաղում էինք: Ճիշտ եմ ասել, բայց այդ պահին հաստատ ուզել եմ տակից դուրս գամ: Ինձ ճանաչելով հասկանում եմ՝ տենց մի բան ա էղել:
Մի խոսքով, շատ վատ ա, որ մենք սիրում ենք անտարբերներին, անարժաններին, անուշադիրներին, մեզ սովորական վերաբերվողներին ու բաց ենք թողնում նրանց, ովքեր աշխարհն են շուռ տալիս մեզ երջանիկ տեսնելու համար, մեր ժպտացող աչքերի համար, նրանց, ովքեր մազերիդ հետ խաղալը չէին փոխի հազար աղջկա ամենաթեժ գիշերների հետ: Նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր կին ու տղամարդ տարբերակել գիտեն, ովքեր չեն զլանում քայլեր անել՝ կնոջը գրավելու, կնոջը կին զգացնելու համար:
Եվ ուրեմն՝ չգիտեմ էլ, գնացի, սիրով եղեք, հոգով եղեք, լույսով, արևով ու Աստծով եղեք: Ինձ էլ լավ օր՝ նկարահանման և ոչ միայն»,- գրել է նա: