Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում շարունակվում է գնաճը՝ մսամթերք, բանջարեղեն, դեղեր, վառելիք, պարենային և ոչ պարենային ապրանքներ, միևնույն ժամանակ չեն բարձրանում նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները: Ինչպես հաճախ ասվում է՝ «ապրելը թանկացել է»: Գների հետ կապված վայրիվերումներն ավելի հաճախ կապում էին դրամի արժեզրկման և դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ: Բայց հիմա ունենք հակառակ պատկերը, այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ մինչ այժմ, երբ առիթ է եղել գնաճի մասին խոսելու, նա այն միայն դոլարի փոխարժեքի հետ չի կապել, այլ հարց է, թե ով ինչպես է մեկնաբանել գնաճը երկրում: «Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք, այսպես ասած, իրական խնդրից խուսափելու համար փորձ էին անում այդ ամենը կապել դրամի արժեզրկված լինելու հետ, այ, հիմա այդ մարդիկ պետք է սկսեն պատասխան տալ սուտ խոսելու համար: Մարդիկ, որոնք գնաճը պայմանավորում էին միայն դրամի արժեզրկմամբ, հիմա պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Ընդգծում է՝ իրականում խնդիրները բազմակոմպոնենտ էին: «Այդ բազմակոմպոնենտությունից մեկն իրականում ոչ ազատ շուկայական հարաբերություններն են, որովհետև մենք միայն խոսում ենք ազատ շուկայական հարաբերությունների մասին, բայց ազատ շուկայական հարաբերություններն իրականում մշտապես գործում են այն խաղի կանոններով, որոնք սահմանվում են պետության կողմից: Իսկ սահմանված խաղի այդ կանոններն ինքնին արդեն բարդացնում են նոր խաղացողների ներգրավումը գործընթացներում, քանի որ հին խաղացողները վաղուց ունեն իրենց խաղի կանոնները: Այդ մշակույթն առանց լրացուցիչ գործիքակազմի չենք կարող կոտրել»,- նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հաջորդիվ պետք է լինի պետության խիստ վերաբերմունքը բոլոր տեսակի չարաշահումներին, ինչը կարծես բացակայում է: «Ըստ էության, գնաճը որպես պրոբլեմ դիտարկում է բացառապես Կենտրոնական բանկը: Չենք կարող մեղադրել Կենտրոնական բանկին, որ նա չի ուզում և չի ձեռնարկում որևէ քայլ այս ամենը լուծելու համար: Մասնագետները մասնագիտական հարթության մեջ կարող են կիսել կամ չկիսել այս կամ այն մոտեցումը, այս կամ այն մոտեցման արդյունավետության չափը, բայց առնվազն ազնիվ չի լինի մեղադրել այս կառույցին, որ նա չի ախտորոշել, դիտարկել գնաճը որպես առկա պրոբլեմ և չի ձեռնարկել քայլեր դրա կարգավորման համար»,ասում է փորձագետը:

Հավելում է՝ մնացած կառույցների դեպքում, կարծես թե, սա ոչ միայն շոկային չէ, այլ նաև լավ է: «Էկոնոմիկայի նախարարությունը կարող է ուրախանալ և ասել՝ ինչ վատ է որ, առևտրաշրջանառությունն է լավացել, մնացած վիճակագիրները կասեն՝ ինչ լավ աճեր ունենք գնաճի հաշվին, բայց, որպես պրոբլեմ, չարաշահումների դեմ պայքար չկա: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ըստ էության, առնվազն շաբաթը մեկ պետք է տեղեկացներ, թե որ ոլորտն է ուսումնասիրում, որում ռեսուրսը չի բավականացնում, ինչ քայլեր են անհրաժեշտ ռեսուրսների ամրապնդման համար: Տեսնում ենք, որ շուկան առնվազն արագ չի արձագանքում:

Երբ մենք ունենում ենք գնաճ, շուկայի խաղացողները դառնում են սպրինտեր, շատ արագ վազում են այդ գնաճի հետ: Բայց այն դեպքում, երբ նրանք արագորեն արձագանքում են գնաճին, նույն արագությամբ չեն արձագանքում գնանկմանը: Բայց չպետք է նաև միակողմանի դիտարկենք շուկայի խաղացողների խնդիրը: Շուկան կանխատեսելիություններ պետք է ունենա, այսինքն՝ խաղացողները պետք է հասկանան, թե ինչպես է ստացվում, որ պայմանականորեն դոլարի փոխարժեքը 520 դրամից հաշված օրերի ընթացքում դարձավ 490 դրամ: Այս դեպքում ավելի բնական ընթացք կլիներ փոքր-փոքր քայլերով դրան գալը: Պետությունը նաև պետք է խոսի հնարավորությունների մասին, արդյո՞ք սա արհեստական լրացուցիչ ձեռք է, որը կարգավորումներ է կատարում, այսինքն՝ պետք է հասկանանք՝ դրամն այսքան արժևորելու հնարավորություն երկարաժամկետ կտրվածքով ունենք, թե՞ կարճաժամկետ: Բիզնեսն իր պլանավորումներն իրականացնում է սրանով: Այս գործընթացը ցավ է պատճառում քաղաքացուն, և պետությունը դրան որպես ցավի, պրոբլեմի և դրա լուծման չի նայում»,- եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%