ԱՄՆ-ում հայտարարել են անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման գործընթացի վերսկսման մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման ընթացակարգը երկուշաբթիից վերսկսելու մասին: Գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվանից (հուլիսի 26-ից- խմբ․) որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների արտաքսման համար, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում:
Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից զերծ մնալու մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է աշխատել անվտանգ և մարդասիրական ներգաղթի համակարգ ստեղծելու ուղղությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



