Ереван, 26.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Բանակցություններում թուլությունն Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել սադրիչ քայլերով. Նալբանդյան

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը  կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով բանակցությունների արդյունքները: «Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մե ¯ հանդիպման կազմակերպումը: Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային այս գագաթնաժողովն ընդունելու, իսկ եռանախագահող երկրներին` իրենց ջանքերի համար` ուղղված նման հանդիպումների կազմակերպմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը: Բայց այդ գործընթացն առաջ մղելու համար նման տրամադրվածություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն իրականում այդպես չէ: Եվ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Եվ  բնական է, որ երբ այսպիսի իրավիճակ է, մնացած հարց երը երկրորդ պլան են մղվում»,- «Արմենպրես»-ի հաղարդմամբ` ասաց  նախարարը:

Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է  կոմպենսացնել սադրիչ քայլերով: Նրա խոսքով` Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ սա իրենց ինչ-որ ուժ է տալիս: «Ի՞նչ է նրանց մինչև հիմա տվել  այս քաղաքականությունը: Որևէ դրական բան,  որևէ առավելություն ո'չ տվել է, ո'չ տալիս է, ո'չ էլ կտա»,- շեշտեց Նալբանդյանը:

Անդրադառնալով առկա տրամադրություններին, թե Ադրբեջանի ոչ ադեկվատ կեցվածքի պայմաններում իմաստ չունի շարունակել բանակցությունները` նախարարը նշեց, որ այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե որն է բանակցությունների այլընտրանքը: «Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է բանակցությունների շարունակելու միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Եվ հենց դրա մասին է խոսում մեր նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակել համանախագահների հետ ջանքերը` ուղղված խնդրի բացա ռապես խաղաղ կարգավորմանը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Նախարարը հավելեց, որ հանդիպման  ժամանակ կողմերը հայտնել են  իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր սկզբունքների  և տարրերի վերաբերյալ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից: «Մենք կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն միմյանց  կամ չեն համընկնում: Սակայն Ադրբեջանի մոտեցումները մոտ չեն և չեն համընկնում ոչ միայն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ չեն համընկում եռանախագահող երկրների առաջարկներին: Դուք գիտեք, որ 5 հայտարարություն է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավ որման վերաբերյալ,  և Ադրբեջանը մինչև այսօր խուսափում է հղում կատարել այդ հայտարարություններն, որտեղ ներկայացված են այն սկզբունքներն ու տարրերը:  Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկներն արված են որպես մեկ ամբողջություն , տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից, անհնար կդարձնի կարգավորումը»,- ասաց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը  բազմիցս հայտարարել է, որ  պատրաստ է  այդ առաջարկների հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված խաղաղ կարգավորմանը, իսկ  Ադրբեջանն այդպես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել: «Ադրբեջանը միայն ձևացնում է, որ ինքն ինչ-որ բանի պատրաստ է, բայց  ինչի՞ն է պատրաստ: Այն հայտարարությունները, որոնք իրենց հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ դրանով կտպավորեն նաև ինչ-որ մեկին դրսում,  այդպես չէ, և եռանախագահներն ինչ հայտարարեցին Բելգրադում, գիտեք ես մենաբանություն էի տվել և կետ առ կետ անդրադարձել այդ հայտարարությանը, իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները: Չկան մեկնաբանություններ, որովհետև այն ինչ որ ասում են եռանախագահները դա այն է, ինչ մենք էլ ենք ասում»,- մանրամասնեց Էդվարդ Նալբանդյանը:

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате