Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բանակցային գործընթացն առաջ տանելու համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ. ԱԳ նախարար

ПОЛИТИКА

 Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով, շատ կարևոր է երկխոսությունը, բանակցությունները շարունակելու համար, որովհետև դրան այլընտրանք չկա: Բեռնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին՝ այդ մասին նշել է ՀՀ արտաքին գ ործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Որքան հաճախ լինեն այդ հանդիպումները, այնքան հնարավոր է, միգուցե և փոքր քայլերով, բայց ինչ որ քննարկումներ լինեն, թե հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ տանելու առումով, թե այդ լարվածության նվազեցման մեխանիզմների մշակման իմաստով: Այդ հարցերն էլ են իհարկե քննարկվել: Գիտեք, եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ, նաև հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:  Բազմիցս մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը, ողջունել ենք դրա ստեղծու մը: Ավելին, եռանախագները բազմիցս ներկայացրել են մանրամասներ այդ մեխանիզմի վերաբերյալ, և կողմերն առնվազն երկու անգամ, անգամ նախագահների մակարդակով Սոչիում կայացած երկու գագաթնաժողովների ժամանակ, ինչպես նաև` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարություններում, որտեղ խոսքը գնում էր հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին, որոշ պարտավորություններ էին վերցրել: Դրանցով, եռանախագահների հետ համատեղ, կողմերը պետք է քննարկեին այդ մեխանիզմների ստեղծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը միաժամանակ ավելացրել է, որ այդ հայտարարություններից հետո անմիջապես Ադրբեջանը մի քանի անգամ հետքայլ է արել: Նալբանդյանի խոսքով՝ այսօր նույնպես նախագահները քննարկել են այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը և վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքն այդ առաջարկներին: «Սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակում Նյու-Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի: Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, և հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ուրեմն  դրա համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- ընդգծել է Նալբանդյանը:

Հարցին՝ արդյոք այսօրվա հանդիպման ժամանակ համանախագահները դրել են սահմանային էսկալացիայի՝ հրետանու օգտագործման խնդիրը, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և բազում անգամներ իրենց հայտարարություններում: «Այս տարվա հունվարից եռանախագահները շատ ուղղորդված և և հասցեագրվարծ հայտարարություններ ու կոչեր են արել, և վերջինը՝ Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Դրանում հստակ, շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զենքերի օգտագործման իմաստով: Պարզ էր, թե ում է դա ուղղված: Չնայած Ադրբեջանը դրան ի պատասխան փաստորեն ապտակ էր հասցրել եռանախագահներին ու ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանը գնաց նոր ու նոր տեսակի զենքերի օգտագործմանը: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին: Ինչո՞ւ միջազգային հանրությանը, որովհետև եռանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Լրագրողի մյուս հարցին՝ այս հանդիպումից հետո աճել թե պակասել են բանակցություններին Հայաստանի մասնակցելու տրամադրությունները՝ Նալբանդյանը նշել է.«Այդ տրամադրությունները կան, բայց բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը»:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%