Պետք է հիմնովին քանդվեն ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Նժդեհի հուշարձանները. Ռուս վերլուծաբան
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է քանդվեն Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանները:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն Հիտլերի համագործակից Նժդեհի հուշարձանները` հիմնադրված հայ ազգայնականների կողմից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կորոտչենկոն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



