Վերջապես կինս տեսավ թե ինչու էր ամուսինն այսքան ժամանակ ուշ տուն գալիս. Վաչե Թովմասյան
ЛАЙФՎերջերս ATV-ի եթերում մեկնարկած «Քարե դարդ» սիթքոմի դերակատարները ներկայանում են իրենց համար բացարձակ նոր ու դեռևս չտեսնված կերպարներում, բացի, իհարկե, Վաչե Թովմասյանից, որի հերոսը` Մոսոն, թերևս, շատերին ծանոթ թվա հումորիստի վիտամինյան ժամանակաշրջանից:
Vitamin club-ի Կլեպ-Գվեն-Մեսրոպիկ եռյակից վերջինը` անընդհատ «փող կպցնելու» ու պարտք փակելու խնդիրներով զբաղվող երիտասարդը, այժմ էլ (փոքր-ինչ հասունացած ու Մեսրոպիկից` Մոսո դարձած) հայտնվել է քարե դարում` ընկերոջ կիսակառույց ժամանակի մեքենայի շնորհիվ, ու տակնուվրա է անում նախնադարյան ցեղերից մեկի կյանքն ու բարքերը: Զրույցը Վաչե Թովմասյանի հետ սկսեցի նրա` իրեն և մեզ հարազատ դարձած կերպարից:
- Վաչե, էլ ինչ դարդ ունեք` բավական չէ, որ Ձեր հերոսի համար նոր խառնվածք մտածելու կարիք չկար, դեռ, ի տարբերություն սիթքոմի մյուս` քարեդարցի կերպարների, էս ցրտին նկարահանման տաղավարում կոշիկով եք...
- (Ծիծաղում է) Այո, կերպարս հեռուստադիտողին որոշ առումով ծանոթ է: Ճիշտն ասած` ի սկզբանե սիթքոմի սցենարային գաղափարին ծանոթանալով, մտածում էի, որ հերոսս գիտնական պետք է լինի, որը ժամանակի մեքենայի ստեղծման վրա է աշխատում: Բայց մի քանի դրվագ նկարահանելով` հասկացանք, որ ավելի ծիծաղելի կլինի, եթե քարե դարում դրանից խիստ տարբերվող խառնվածքի տեր մարդ հայտնվի: Այդպես եկանք Մեսրոպ-Մոսոյի կերպարին, որն արդեն հասցրել էր սիրվել հեռուստադիտողի կողմից: Իհարկե, ավելացրել ենք նոր գույներ ու բոլորովին նոր իրավիճակներ: Ինչ վերաբերում է էս ցուրտ եղանակին գործընկերներիս համեմատ շահեկան վիճակիս, ապա ասեմ, որ տաղավարը, որտեղ մենք նկարահանվում ենք, արդեն լավ տաքացվում է, այնպես որ հիմա էլ ես եմ շորերով շոգից նեղվում...
Շարունակությունն այստեղ:



