Ինչպես շտկել «լյապը». «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում շուրջ 2,5 տարի է՝ չկա գյուղատնտեսության նախարարություն. ըստ էության, ՀՀ տնտեսության համար այդքան կարևոր նշանակություն ունեցող ոլորտի համար պատասխանատու կառույցը ուղղակի գոյություն չունի, չնայած ընդգրկված է էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այս ընթացքում քանիցս փորձել են հարմար առիթ ստեղծել և ոլորտի համար որևէ պատասխանատու մարմին ստեղծել։ Մենք տեղեկություն ունենք, որ թեման անձամբ Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ է, և նա այս առիթով մի քանի հանդիպումներ է ունեցել ոլորտային տարբեր փորձագետների հետ, լսել կարծիքներ և փորձել մտածել կառույցի ձևաչափը։ Թերթի տեղեկություններով, ներկայումս իշխանությունները մտածում են կառույցի վերականգնման մեխանիզմը և այն, թե ինչ կարգավիճակ է ունենալու։
Քննարկվում են մի քանի տարբերակներ՝ վարչապետին կից կառույց, կառավարությանն առընթեր մարմին, սակայն, ըստ ամենայնի, դա կլինի զուտ խորհրդատվական մարմին, որը վեր կհանի ոլորտի առաջնային խնդիրները, միաժամանակ ցույց կտան, որ անտեսված չի նաև փորձագիտական շրջանակի կարծիքը։ Ըստ էության, իշխանությունները հասկացել են, որ գյուղնախարարության փակումը կոպիտ սխալ էր, բայց և չեն ցանկանում բացահայտ ընդունել սխալը ու հարմար միջոց են փորձում գտնել՝ նրբորեն շտկելու իրենց «լյապը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում