Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի խնդիրը պետք է լինի տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հետ ակտիվ աշխատանքը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս աշխարհաքաղաքական ակտիվ տեղաշարժեր ու վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք մեկուսի չեն, ներկայիս գլոբալացող աշխարհում սերտորեն կապված են մեկը մյուսի հետ։ Այդպես է նաև Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացների դեպքում։ Ըստ այդմ, այնպես չէ, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը միայն մեր տարածաշրջանով է սահմանափակվում։ Այն ուժերի հարաբերակցության առումով լուրջ նշանակություն ունի և ազդում է նաև այլ տարածքներում առկա հակամարտությունների վրա։ Եվ այս համատեքստում մի իրողություն հստակ է, որ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում բալանսի խախտման հետևանքով Թուրքիային ի վերջո հաջողվեց ամրապնդվել Հարավային Կովկասում։

Իսկ Թուրքիայի դիրքերի հզորացումը յուրահատուկ ապակայունացնող գործոն է դարձել նաև այլ հակամարտությունների դեպքում։ Այսինքն, Արցախյան հակամարտության հարցում հաջողություն գրանցելուց հետո Թուրքիան սկսում է փորձարկել իր ուժերը նաև այլ ուղղություններով։ Օրինակ՝ հիմա էլ Թուրքիան բարձրացնում է Հյուսիսային Կիպրոսի թեման և ցանկանում է հասնել կղզու թուրքական հատվածի ճանաչմանը՝ այդպիսով լուրջ խնդիրներ ստեղծելով ԵՄ-ի համար։ Մյուս կողմից էլ այդ երկիրը ձգտում է շահարկել Ղրիմի հարցն ընդդեմ ՌԴ-ի՝ տարբեր զինատեսակներ վաճառելով Ուկրաինային և հայտարարելով, թե իրենք չեն ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ։ Թուրքերն անգամ փորձում են խաղարկել Ղրիմի հարցը։

Պատահական չէ, որ թուրքական իշխանությունները Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալի բերանով Ռուսաստանին առաջարկում են ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, փոխարենը իրենք Ղրիմը կճանաչեն ռուսական։ Եթե սա թուրքական իշխանությունների առաջարկը չլիներ, ապա ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն այդքան կոշտ չէր արձագանքի թուրք պրոֆեսորին, թե Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել, և Մոսկվան բացառում է Թուրքիայի հետ գործարքը՝ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու տարբերակով։ Ու սա էլ քիչ չէ, Թուրքիան փորձում է ակտիվանալ ոչ միայն Միջին Ասիայի երկրներում, այլև Աֆղանստանում, որտեղ բախվում են մեծ թվով երկրների շահեր։ Իսկ Աֆղանստանում իր դիրքերն ամրապնդելու համար Անկարան փորձում է Պակիստանի հետ համագործակցության պլատֆորմ ձևավորել։

Պատահական չէ, որ Թուրքիա-Պակիստան համագործակցությունը նախ և առաջ դրսևորվում է Արցախի հարցում՝ ներառելով Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության ձևաչափը, որը զարգանում է հիմնականում ռազմատեխնիկական փոխգործակցության և միջազգային հարթությունում փոխադարձ աջակցության տեսքով։ Հենց այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել թուրքական և պակիստանյան պատվիրակությունների անընդմեջ այցերը Ադրբեջան։ Իսկ օրերս էլ Ադրբեջանում այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների միջև ստորագրվեց Բաքվի դեկլարացիան, որը նպաստելու է եռակողմ ռազմավարական կապերի զարգացմանը։

Ընդ որում, երեք երկրների խորհրդարանականների հանդիպման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը չի կորցրել առիթը հայտարարելու, թե «Զանգեզուրի միջանցքը» Պակիստանի համար միջանցք է դառնալու դեպի Թուրքիա և Ադրբեջան։ Թուրքիայի և Պակիստանի ակտիվացումը տարբեր ուղղություններով անհանգստության առիթ կարող է դառնալ մի շարք տարածաշրջանային խաղացողների՝ առաջին հերթին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի համար։ Իսկ այս հանգամանքը Հայաստանը կարող է օգտագործել իր շահերին համապատասխան։ Կասկած չկա, որ թուրք-ադրբեջանա-պակիստանյան ալ յանսը զորավարժությունների և այլ համատեղ նախաձեռնությունների տեսքով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց Հայաստանի իշխանությունները թշնամական այս նախաձեռնություններին հակազդելու մասով ամբողջությամբ անգործության են մատնված։

Պարզ է, որ Հայաստանը միայնակ չի կարող հակազդել թշնամական երկրների համատեղ ձեռնարկումներին և կարիք ունի համագործակցության ձևաչափեր մշակելու, որոնցից մեկը կարող է լինել, օրինակ՝ հայ-ռուսական համատեղ նախաձեռնությունների իրականացումը, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով։ Հայաստանի առաջնային խնդիրը պետք է լինի տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հետ ակտիվ աշխատանքը, որով կարելի կլինի ցույց տալ, որ եթե Արցախի հարցում հնարավոր չեղավ զսպել Թուրքիայի ախորժակը, ապա այդ երկրները այլ ուղղություններով բախվելու են Անկարայի մեծացող հավակնություններին։

Եվ եթե մինչ այս իշխանությունները իրենց անգործությունը փորձում էին արդարացնել, թե պատրաստվում են ընտրությունների (թեպետ ավելի անհեթեթ արդարացում դժվար է մտածել), ապա հիմա կոնկրետ եկել է աշխատելու պահը՝ հաշվի առնելով, որ իշխանությունների հերթական ապիկարությունը մեր երկրի համար կարող է նոր կապիտուլ յացիայի դուռ բացել։

Սա՝ այն պարագայում, եթե իշխանություններն իսկապես ցանկանում են կանխել նշյալը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ գոնե ընդդիմությունն ինչ-որ չափով կարող է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը՝ հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված ընդդիմության ներկայացուցիչների փորձը և արտաքին կապերի առկայությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри