Սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի. Շոյգու
МЕЖДУНАРОДНОЕՏաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ բազան ռազմական օգնություն կտրամադրի երկրին՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:
«Մենք չենք անտեսում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և գրոհայիններին Տաջիկստանի տարածք տեղափոխելու փորձերը: Այդ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցին սպառնալիքի դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամին, Ռուսաստանը կարձագանքի»,-ասել է Շոյգուն:
Նախարարը նաեւ նշել է, որ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է հենց Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ անդամներից մեկի տարածաշրջանում կայունությունն ու հանգստությունը պահպանելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



