Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ
ОБЩЕСТВОԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ`նույնականացման:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել: Հոլանդացի գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



