Բրազիլիայում ձյուն է տեղում. մի շարք քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕОԲրազիլիայի մի շարք շրջաններում երկրի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել և ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Globo հեռուստաընկերությունը:
Ինչպես նշվում է, էլ ավելի սաստիկ ցրտեր են սպասվում: Ցուրտ հոսանքը Բրազիլիա է հասել չորեքշաբթի, երբ Կամպու Գրանդի և Ֆլորիանապոլիս քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանվել:
Սանտա Կատարինա նահանգի ավելի քան 10 քաղաքում ձյուն է տեղացել. տեղի բնակիչները փողոց են դուրս եկել՝ վայելելու արտասովոր տեսարանը: Մեկ այլ նահանգի 30 քաղաքում են ձյան տեղումներ գրանցվել: Այստեղ ջերմաստիճանն իջել է 0 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:
Չորեքշաբթի երկրում ամենացածր ջերմաստիճանը՝ - 7,8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրանցվել է Սան Ժոակին քաղաքում:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



