Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ վիրավորվել է
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինի Վեդինգ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որ հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Berliner Zeitung պարբերականին:
Հաղորդվում է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել, մյուսը՝ հրազենային, երրորդի մոտ գլխուղեղի վնասվածք է:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սուպերմարկետի մոտակա կայանատեղիում: Հանցագործին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում: Գերատեսչությունը չի բացառել ահաբեկչության վարկածը:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ 4 վիրավորն էլ հրազենային վնասվածք ունեն: Խոսքը 4 տղամարդու մասին է: Երեքի վիճակը ծանր է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



