«Բորուսիա»-ն պարտվեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ
СПОРТԳերմանիայի Բունդեսլիգայի առաջին շրջանի վերջին` 17-րդ տուրում, Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Քյոլն»-ից, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսu-ը`հաշվի 18-րդ րոպեին Մխիթարյանի անկյունայինից կատարած փոխանցումից հետո բացեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը:
Երկրորդ կեսում «Քյոլն»-ին հաջողվեց գործել առավելությամբ և խաղավարտին մոտ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: 82-րդ րոպեին աչքի ընկան Սիմոն Ցոլերը և Անտոնի Մոդեստը: Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը սկզբից մինչև վերջ:
Առաջատար «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց «Հանովեր»-ից և երկրորդ տեղում ընթացող «Բորուսիա»-ից առաջ անցավ 8 միավորով:
Բունդեսլիգան կվերսկսվի հունվարի 22-ից և 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ կհանդիպի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին: