Ղրղզստանի նախկին նախագահ Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել «Կումտոր» ոսկու հանքի գործունեության մասին գործով: Այս մասին հայտնում է ղրղզական AKIpress գործակալությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախկին նախագահը տեղափոխվել է Բիշքեկ, որտեղ քրեական պատասխանատվության կենթարկվի:
Ղրղզստանի իշխանությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի նկատմամբ ենթադրյալ կոռուպցիայի մասին գործով՝ կապված վերոնշյալ հանքի գործունեության հետ:
Ակաեւը Ղրղզստանի նախագահն էր 1991-2005 թթ. եւ հեռացվել էր հեղաշրջման արդյունքում: Դրանից հետո նա մեկնել էր Մոսկվա, որտեղ բնակվում էր մինչ վերջերս:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



