Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չպաշտպանված բիզնեսի ու չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները շարունակում են հայտարարել ներդրումային բումի հնարավորության մասին, խոսում նաև օտարերկրյա ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկութան մասին։ Իսկ արդեն վերջերս հայտարարվում է ներդրումների աճի մասին, ինչին մասնագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր, որոնք դեռ առկա են Հայաստանում ու ամենևին լուծում չեն ստացել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում թե՛ ներդրումների աճի, թե՛ առհասարակ ներդրումների հնարավորության առումով մի շարք ռիսկեր է մատնանշել։ Խնդիրը դիտարկելով տնտեսական իրավիճակի տեսանկյունից՝ տնտեսագետը նախ նշեց. «Մեր երկրում տնտեսական իրավիճակը չափազանց տխուր է։ Անցած տարիների ընթացքում որոշում կայացնողները շատ ցցուն ձևով ցույց տվեցին, որ չեն կարող կառավարել, չեն կարող տնտեսական հարցերը լուծել։ Այս ու շատ խնդիրներ ամենացայտուն ձևով հենց ներդրումների համատեքստում են նկատվում։ Տնտեսության մեջ հենց ներդրումային ինստիտուտն է ցույց տալիս, թե տնտեսությունը որքանով է ռիսկային։ Մեզ մոտ չափազանց մեծ ռիսկայնություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է հենց այս կառավարությամբ։ Սա է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ մտածում են, որ, ամենայն հավանականությամբ, իրականացվում է մի ծրագիր, որ Հայաստանում տնտեսությունը ևս, որպես այդպիսին, ընդհանրապես դադարի գոյություն ունենալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս մեծ ռիսկայնության պայմաններում ներդրումների մասին խոսելն առնվազն անհամեստություն է»։

Նրա խոսքով, տնտեսության մեջ ամենանուրբ ինստիտուտը ներդրումային գործունեությունն է։ «Առհասարակ, յուրաքանչյուր գործունեություն իրականացնող շահ է հետապնդում։ Բացի ներդրումային գործունեությունից, մնացած բոլորի դեպքում շահն անմիջապես կարողանում են տեսնել։ Իսկ ներդրումային գործունեություն իրականացնողները պետք է սպասեն որոշակի ժամանակահատված, ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսեն այն ակնկալիքով, որ տարիներ հետո կարող են շահ ստանալ։ Հենց այստեղ է ծագում ռիսկը։ Ես դեռ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, այլ խոսում եմ մեր ներդրողների մասին։ Բոլորը գիտեն, որ ֆինանսական ռեսուրսները կորցնելու հավանականությունը չափազանց մեծ է։

Բազմաթիվ երկրներում, որոնց թվում ԱՄԷ-ն է, կանոնակարգվածության բարձր մակարդակ կա։ Այդ երկրներում օրենքով սահմանված մեծ երաշխիքներ են տրվում, որոնց շնորհիվ գրեթե զրոյական ռիսկայնություն կա, ինչն էլ իր հերթին զարգացում է ապահովում։ Իսկ Հայաստանում ընդհանրապես ո՛չ օրենքով, ո՛չ պետության և ո՛չ կառավարության կողմից նման երաշխիք գոյություն չունի։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ ներդրողը նման գործունեությունից առաջ մի լավ մտածի։ Ավելին ասեմ, գոյություն ունի հարձակում սեփականության իրավունքի վրա։ Իրենց իշխանությունը պահելու համար հարձակումներ են գործում առաջին հերթին այն մարդկանց նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում ու որի արդյունքում մեր պահանջմունքներն են բավարարում։ Եթե հարձակվում են նման գործունեություն ծավալողների վրա, այդ դեպքում գործունեությունը շարունակելն անհնար է դառնում։ Հիմա մինչև անգամ պետք է զարմանալ այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով կարողանում են այսպիսի իրավիճակում գործունեություն ծավալել»,-ասաց Վ. Բոստանջյանը՝ նշելով, որ մեզ մոտ, ընդհանուր առմամբ, բիզնեսն անպաշտպան է։

«Երբ հարձակվում են մարդու եկամուտների ու գործունեության վրա, սա հենց չպաշտպանված բիզնես է կոչվում, իսկ չպաշտպանված բիզնեսի, չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել։ Քաղաքակրթված, կանոնակարգված ու զարգացած երկրներում, ինչ էլ լինի, հասկացել են, որ սեփականության իրավունքը հարկավոր է պաշտպանել օրենքով ու Սահմանադրությամբ։ Երբ 1995 թվականին առաջին Սահմանադրությունն ընդունվեց, կար 28-րդ հոդված, որով սեփականության իրավունքը պաշտպանվում էր։ Հետագայում հանեցին այդ հոդվածը, ինչի պարագայում Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ երաշխիքներ, որ այդ սեփականությունը կպահպանվի ու կպաշտպանվի»,-հավելեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ այս ընթացքում ընդունվել են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի են խորացրել խնդիրը։««Բանկային գաղտնիքի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքներ և այլն։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում, չափազանց մեծ ռիսկայնության դաշտում են»,-հավելեց նա։

Անդրադառնալով տնտեսությանը՝ առկա չլուծված հարցերի, շարունակվող ճգնաժամի ու անվտանգային խնդիրների համատեքստում՝ Վ. Բոստանջյանը հավելեց. «Անորոշության պայմաններում տնտեսության վիճակը զրոյական է դառնում։ Տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներն առավել ևս անպայման որոշակիություն են ուզում։ Անորոշության պայմաններում պետք է դիմել չափազանց մեծ ռիսկերի, որոնց ճնշող մեծամասնությունը կարող է չարդարանալ։ Առհասարակ, ցանկացած երկրում, որտեղ կան մեծ անորոշություններ, առկա է սոցիալ-տնտեսական շատ բարդ ու ահավոր վիճակ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%