Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ
СПОРТՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: «Արմենպրես»-ին այս մասին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո,Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:
Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
3
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
4
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



