Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ Հայաստանն այնպիսի բարդ աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում, ինչի արդյունքում մեր պետության գոյության համար բազմաթիվ արտաքին սպառնալիքներ են առկա։ Եվ պատահական չէ, որ թշնամական Թուրքիան և Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել են մեկուսացնել Հայաստանին, դուրս մղել տարածաշրջանային բոլոր խոշոր ենթակառուցվածքային նախագծերից, որպեսզի մեր երկիրը հնարավորություն չստանա զարգանալու։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան և Ադրբեջանն, իրենց պանթուրքական հեռահար նպատակներից ելնելով, Հայաստանին և Արցախին միշտ դիտել են որպես խոչընդոտ իրենց հավակնոտ ծրագրերի իրականացման ճանապարհին, և ռազմական ագրեսիայի պլանները գրեթե մշտապես եղել են նրանց օրակարգում։

Ուստի, հաշվի առնելով ժամանակի ընթացքում արտաքին սպառնալիքների ահագնացումը՝ Հայաստանի համար միշտ պետք է առաջնային ուշադրության առարկա լինի անվտանգության ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ մի քանի տարի առաջ նախատեսվում էր իրականություն դարձնել «Ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այս հայեցակարգը հանվեց օրակարգից, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչները շտապեցին արդարացնել այդ քայլը՝ իբր հիմնավորելով, թե քաղաքացիներին պետք չէ հայրենասիրություն սովորեցնել։ Ըստ էության, Փաշինյանի իշխանության օրոք անվտանգության հիմնախնդրին այնպիսի մեծ կարևորություն չէր տրվում, ինչպես անհրաժեշտ էր։

Անվտանգային համակարգը կատարելագործելու փոխարեն իշխանություններն, ըստ էության, ավելի շատ զբաղված էին միայն բանակում կոռուպցիա փնտրելով և սպայակազմին վարկաբեկելով։ Իսկ արդիական սպառազինությունների ձեռք բերման հարցն իշխանությունների համար ավելի շատ իրենց գովազդելու հարց էր լուծում, քան իրական սպառնալիքներին դիմագրավելու խնդիր։ Հիշենք Փաշինյանի նկարները Սու-30 ՍՄ կործանիչների ֆոնին, որոնք այդպես էլ մարտական պայմաններում չօգտագործվեցին։ Թերևս անվտանգության խնդրի անտեսման արդյունքում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմը խայտառակ պարտություն կրեց, ինչը լուրջ բարդույթներ է ստեղծել մեր հանրության և զինված ուժերի անձնակազմի շրջանում։ Ուստի նոր կապիտուլ յացիաներից խուսափելու համար այլ ելք, քան իր զինված ուժերը կարգի բերելն է, Հայաստանը չունի։

Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի զինված ուժերի վերականգնման հարցը հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին իր հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզում Փաշինյանը առանձին կետով նշում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման ու մեկնարկի մասին։ Արդեն փետրվարին վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ կձևավորվի զինված ուժերի բարեփոխման աշխատանքային խումբ։ Իսկ ահա ապրիլին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումները։

Բայց Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզը ներկայացնելուց ի վեր զինված ուժերում մեծ հաշվով որևէ տեսանելի փոփոխություն չի արվել։ Թերևս նաև դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն է ունեցել առանց դիմադրության հանդիպելու ներխուժել ու բռնազավթել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Այսինքն, իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները միայն դրանց իմիտացիայով են զբաղված։ Նրանք ոչ այնքան մեծ կարևորություն ունեցող փոփոխությունները ներկայացնում են որպես աննախադեպ երևույթ, իսկ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հարցն ընդամենը մնում է հայտարարությունների մակարդակում։

Այնինչ, այս ընթացքում բարեփոխումները և արդիական սպառազինությունների ձեռք բերումը արդեն պետք է հանրության համար տեսանելի կերպով մեկնարկած լինեին, որպեսզի այնպիսի իրավիճակում չհայտնվեինք, որ դաշնակից Ռուսաստանին խնդրեինք, որ իր սահմանապահներին բերի ՀՀ սահմանները պաշտպանելու համար։ Պատերազմից արդեն 8 ամսից ավելի ժամանակ է անցել, ո՞ւր են այն գերժամանակակից սպառազինությունները, որոնք իշխանությունները խոստանում էին ձեռք բերել։ Ստացվում է, որ իշխանություններն, ավելի շատ կենտրոնանալով իրենց վերարտադրման խնդրի վրա, բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության համակարգի բարեփոխմանը։

Դրանով է նաև պայմանավորված, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները ԱԺ-ում անվտանգությանը վերաբերաղ հարցերին չեն կարողանում հավուր պատշաճի պարզաբանումներ տալ։ Ու արդեն, մեղմ ասած, զավեշտի ժանրից է թվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտպանության նախարարին ներկայացնելիս խոսում է զինված ուժերում սկսված բարեփոխումներն ավարտին հասցնելու մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира