Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Աշխատավարձերը ցածր են, թատրոնն էլ հանդիսատեսի խնդիր ունի». «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարզային թատրոնների մասին պատմող մեր հոդվածաշարի հաջորդ «կանգառն» է: Այս անգամ ուղղությունը՝ դեպի Լոռվա մարզ: «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 1992 թ.-ին հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի կողմից, սկսել է գործել 1994 թ.-ից: «Թատրոնի շենքը նախկինում եղել էր ծաղկի սրահ, այն վերակառուցեցինք, դարձրեցինք թատրոն: Այդ ընթացքում պատրաստեցինք ներկայացում, 1994 թ.-ի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, բացեցինք վարագույրը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացմամբ: 1994 թվականից մինչ օրս Վանաձորում գործում է տիկնիկային թատրոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիքյանը:

Մինչ վերջերս նա եղել է նաև թատրոնի տնօրենը, բայց վեց ամիս առաջ թոշակի է անցել և այժմ բացառապես թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նշում է՝ թատրոնի բացման առաջին տարիներին տիկնիկավարներից որևէ մեկն այդ մասնագիտության հետ կապ չուներ: «Ոչ ոք տիկնիկավարություն չգիտեր, ոչ մեկը տիկնիկային թատրոնի հետ կապ չուներ, բայց աշխատեցինք, զարգացրեցինք մեր հմտություններն այնքան, որ հետագայում տարբեր մրցույթներում դափնեկիրներ դարձանք: Մինչ այժմ բեմադրել ենք մոտ 48 ներկայացում: Այս ընթացքում թատրոնում, իհարկե, նաև սերնդափոխություն տեղի ունեցավ: Տարիքով մեծ տիկնիկավարներից երկուսը մահացան, երիտասարդներ եկան և նրանց փոխարինեցին: Հիմա ունենք տիկնիկավարներ, դերասաններ: Ինչպես բոլոր թատրոններում, մեզ մոտ ևս սերնդափոխությունը կատարվում է աննկատ, մեկի փոխարեն մյուսն է գալիս: Այստեղ չեմ կարող չնշել, որ ֆինանսական պայմաններից ելնելով` շատերը թողնում են թատրոնը, մեկնում արտերկիր: Երիտասարդները գալիս են, իրենցից «պատրաստում ենք» տիկնիկավարներ, բայց հետո մի պահ է գալիս, որ ասում են՝ չենք կարող այս պայմաններում աշխատել, և հեռանում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ տարեկան 3-4 բեմադրություն են անում, դրան գումարած տարեմուտի հանդեսի դրամատիկ ներկայացումները: «Երեխաների համար տիկնիկային ներկայացումներն ամենաիսկական տոն են, բայց երեխաների թիվը, ավաղ, գնալով քչանում է: Մեր հիմնական հանդիսատեսը նախադպրոցական տարիքի և դպրոցական՝ մինչև 4-5-րդ դասարանների երեխաներն են: Տեսեք, մանկապարտեզներում այն ժամանակ մինչև 85 երեխա կար, հիմա՝ մինչև քսան: Հանդիսատեսն այդ առումով բավականին կրճատվել է»,-հավելում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նշում է՝ ժամանակին ներկայացումներով եղել են Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում, Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ համայնքներում, արժանացել են տարբեր մրցանակների ու դիպլոմների, իսկ ներկայացումներն էլ ընդգրկվել են լավագույնների շարքում: «Արցախում եղել ենք 1995 թվականից սկսած, երբ այն նոր էր սկսել շունչ քաշել: Շուշիին մի ամբողջ ներկայացում ենք նվիրել: Այնտեղ Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն կա»,-ասում է Մելիքյանը, հետո երկուսս էլ լռում ենք: Ես հասկանում եմ, որ Շուշիի տիկնիկային թատրոնի մասին պետք է անցյալով գրեմ, իսկ զրուցակիցս էլ հավելում է. «Հիմա Շուշին այլևս մերը չի, որևէ մեկս չգիտի, թե հիմա այնտեղ ինչ է կատարվում»,-հավելում է նա:

1995 թ.-ին Ֆրանսիայում գործող «Բոհեմ» թատրոնի հրավերով, որի ղեկավարը Նարեկ Դուրյանն էր, Վանաձորի տիկնիկային թատրոնը Թումանյանի հեքիաթները ներկայացրել է Փարիզի, Մարսելի, Լիոնի ֆրանսահայ մանուկներին: «Հիմա հնարավոր չէ որևէ տեղ գնալ: Հիմա կարողանում ենք միայն մեծ դժվարությամբ հանդիսատես հայթայթել: Առաջ դպրոցների ուսուցիչները բերում էին երեխաներին ներկայացումներ դիտելու, բայց հետո արգելեցին դպրոցներում տոմսեր տարածելը, հիմա կարող ենք դպրոցներում միայն ազդագիր փակցնել: Այդ դեպքում կարող է, ասենք, 5-6 երեխա գալ ներկայացման: Այդքան երեխայի համար դահլիճի լույսերը միացնես, արդեն տոմսի գինը դուրս կգա: Այս առումով շատ դժվար է աշխատելը»,հավելում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ այս ընթացքում լուծվել է թատրոնի դահլիճի վերանորոգման հարցը, փոխվել են աթոռները: Բայց խնդիր է մնում աշխատավարձի ցածր լինելը: «Դերասանները ստանում են նվազագույն աշխատավարձ, զրկված են առողջապահական փաթեթներից: ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող հիմնարկների աշխատակիցներն օգտվում են այդ փաթեթներից, բայց մեր թատրոնինը՝ ոչ, քանի որ այն համայնքային թատրոն է, ենթակա է Վանաձորի քաղաքապետարանին: Աշխատավարձերը վճարում է քաղաքապետարանը, իսկ մնացած ծախսերն արվում են եկամուտների հաշվին: Իսկ դա նշանակում է, որ պետք է բավարար հանդիսատես ունենաս, որ կարողանաս, օրինակ՝ կոմունալների կամ էլ այլ տնտեսական հարցեր լուծել: Նախարարության ենթակայության ներքո գործող թատրոններին տրվում է նաև որոշակի գումար այլ ծախսերի համար, իսկ մենք դրանից զրկված ենք»,-եզրափակում է Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Մելիքյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества