Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ նման են ոչ թե կառուցողական առաջարկությունների, այլ քարոզչության և «հանդիսատեսի համար խաղի». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն «Ի՞նչ է թաքնված հայադրբեջանական սահմանին բախումների հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ մի շարք մեկնաբանների, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը, ինչպես նաև ընդհանրապես լարվածության աճը կապված են ԱՄՆ-ի նոր վարչակազմի, ինչպես նաև Եվրամիության` ի դեմս Ֆրանսիայի, բանակցային գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալու նպատակների հետ, որտեղ ներկայումս հիմնական միջնորդը Ռուսաստանն է:

Այնպիսի զգացողություն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, հակառուսական քարոզչության միջոցով ամրապնդելով իր դիրքերը հավատարիմ ընտրազանգվածի շրջանում, միևնույն ժամանակ պատրաստակամություն է ցուցաբերում խաղալ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ միասին: Խոսելով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ռուսական սահմանային դիտակետերի տեղադրման մասին՝ իրականում, կարծես թե, Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են խաղի մեջ ներքաշել Վաշինգտոնին և Փարիզին: Այդ առումով ուշադրության է արժանի Բրյուսելի կողմից Երևանին 2,6 մլրդ եվրո հատկացնելու որոշումը:

Մինչև հայ-ադրբեջանական ենթադրյալ համաձայնագրի համաձայնեցման գործընթացը, որը սահմանազատման և սահմանագծման միջոցով հետագայում կարող է ճանապարհ հարթել «մեծ» համաձայնագրի ստորագրման համար, Փաշինյանը փորձում է կոշտ հայտարարություններ անել, սակայն ակնհայտ առավելությունը Բաքվի կողմն է: Ինչպես նախկինում, ադրբեջանցիների թիկունքին երևում է Անկարայի ստվերը, որը ձգտում է իր «փափուկ ուժին» ավելի ու ավելի կոշտ ձևեր տալ, ինչպես նաև իր կողմը գրավել իսլամական աշխարհի ներուժը՝ ի դեմս միջուկային զենքով Պակիստանի, ինչը թուրքական իշխանություններն արդեն ուղղակիորեն են հայտարարում:

Վերջին շրջանում ԶԼՄ -ներում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել համատեղ «թյուրքական» բանակ: Նման տեղեկատվական «սլիվը», ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների կողմից որոշակի «եռակողմ ձևաչափ» ստեղծելու հնարավորությունը և սահմանին իրական բախումները կարող են դիտվել որպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման ռազմավարության մի մաս: Այդ ռազմավարության մեկ այլ տարր է գերեվարված հայերին պահելը Ադրբեջանում, ինչպես նաև Բաքվի կողմից մշտական շեշտադրումը, որ «Ղարաբաղի խնդիրն» արդեն լուծված է, չնայած Երևանը կարծում է, որ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում բանակցություններով:

Պարզ ասած՝ Բաքուն ձգտում է ստորագրել տալ մի փաստաթուղթ, որը կնշանակի Հայաստանի կողմից Ադրբեջանի (այդ թվում՝ Ղարաբաղը) «տարածքային ամբողջականության» ճանաչում: Այս ռազմավարության նպատակը ոչ միայն ադրբեջանական կողմին հարմար ձևակերպումներով խաղաղ պայմանագրի օրինականացումն է, այլ նաև Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի ստեղծումը Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և հետագայում Թուրքիա: Իհարկե, այս համատեքստում ՀԱՊԿ-ը կարող է էական դեր խաղալ հակամարտության լուծման գործում, որն արդեն իսկ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառման անթույլատրելիության մասին: «Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը:

Հակասությունները լուծելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդները ... Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, որը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանների կատարման վրա», - ասված է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը: Հայաստանը, որը ՀԱՊԿ նախագահ կդառնա սեպտեմբերի 16 -ից, խորհրդակցությունների համար դիմել է կազմակերպությանը դեռ մայիսին`սահմանային առաջին բախումներից հետո: Թվում է, թե այս ընթացքում շատ բան կարելի էր համաձայնեցնել և լուծել:

Եվ անգամ սկսել կիրառել այն: Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բացի ռուս սահմանապահներից, տեղակայել նաև ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն: Թվում էր, թե դա հնարավոր բան է, ինչը հնարավորություն կտար իրականացնել սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատանքները: Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակում նման հայտարարություններն ավելի շատ նման են ոչ թե կառուցողական առաջարկությունների, այլ քարոզչության և «հանդիսատեսի համար խաղի»: Նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնել նախ այն իրավիճակը, որն այսօր առկա է ՀԱՊԿ այնպիսի անդամների սահմաններում, ինչպես, օրինակ՝ Տաջիկստանը:

Աֆղանստանի սահմանային գոտում ստեղծված իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ -ի կողմից: Երկրորդ հերթին՝ հայերի և ադրբեջանցիների առճակատումը չի սահմանափակվում միայն Ղարաբաղով. հակամարտությունը քաղաքական և գաղափարական բնույթ ունի և, չնայած արմատապես փոխված ստատուս քվոյին, կարող է երկար ժամանակ վերարտադրվել, այդ թվում՝ պայմանավորվածությունների և մեխանիզմների բացակայության պատճառով: Ըստ այդմ, անթույլատրելի է ուղղակի դիվանագիտական շփումները փոխարինել պոպուլիստական հայտարարություններով:

Նման հայտարարություններն այն ձևով, որով արվում են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, ոչ միայն նման են սադրանքի և շանտաժի, այլ նաև դաշնակից երկրներին ներգրավելով ռազմական գործողությունների մեջ՝ կարող են իրական սպառնալիքներ ստեղծել ՀԱՊԿ անդամների անվտանգության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира