Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1738 –ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։

1904- ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։

1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:

1905– ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։

1920– Հաճնի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել են թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխել են Հաճնի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:

1932– ՀԽՍՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

1955 –վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1969 –ծնվել է երգչուհի Նունե Եսայանը։ 1974-ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։

1974– ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

2000-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար Էմին Խաչատրյանը։

2005- սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից. 12 մեքենա է դուրս եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:

2006- վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից: 2009- Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

2014 –վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։

2019-Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7-րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանրահավաք ։

2020-Ամուլսարում դրությունը շարունակել է մնալ լարված։ Ջերմուկցիների, բնապահպանների, ոստիկանների, «Լիդիան Արմենիայի» պահնորդների՝ ժամեր տևած վիճաբանությունից հետո բերման է ենթարկվել 14 մարդ, որոնցից 4-ը՝ պահնորդ։

ԱՇԽԱՐՀ

1420 - չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։

1540 –ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։

1716 – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են Օսմանյան Թուրքիայի բանակին։

1772 -տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։

1844 –ծնվել է ռուս նկարիչ Իլ յա Ռեպինը։

1850– ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:

1884 - Նյու Յորքի Բեդլոու կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։

1890 -Բրիտանիան համաձայնել է Մադագասկարը ճանաչել որպես Ֆրանսիայի սեփականություն։

1891 -ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։

1895 –վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։

1914- ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցները։ 1930– ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նիլ Արմստրոնգը։

1939 -Խալխին-Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխայիլ Յույկինը աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռը ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է հաղթանակի առաջին հրավառությունը 12 համազարկով 124 հրանոթից։

1953 -ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС-6с-ն։

1962 –վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։

1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։

1967– Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn-ը:

1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։

1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։

1987 -վախճանվել է հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։

1994 -Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։

2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր է անցկացրել 33 ածխահատ։

2016 -Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո-դեԺանեյրոյում բացվել են Օլիմպիական 29-րդ խաղերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе