«Եթե ապրում եք գրավյալ Դոնբասում ու սիրում եք ՌԴ-ն, ապա ձեզ համար տեղ փնտրեք Ռուսաստանում». Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»: Նրա հարցազրույցի մի հատվածը հրապարակել է «Դոմ» հեռուստաալիքը, գրում է Russia Today-ը:
«Կարծում եմ` եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես գրավված Դոնբասի տարածքում և կարծում եք, որ «մեր գործը ճիշտ է, պետք է դեպի Ռուսաստան գնանք, մենք ռուսներ ենք», ապա Դոնբասում ձեր մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է նախագահը:
Ուկրաինայի առաջնորդը Դոնբասի այն բնակիչներին, որոնք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են միանալ դրան, խորհուրդ է տվել «իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում»:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»:
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства
4
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»
5
Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»



