Շիրակի մարզում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



