Մեսսին պետք է տեղափոխվի Յուվենտուս և խաղա Ռոնալդուի հետ․ Ռոդրիգես
СПОРТԿատալոնական «Բարսելոնան» օրերս հայտարարեց, որ Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, և ֆուտբոլիստը նոր ակումբ կունենա:
«Էվերթոնի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը արձագանքել է Մեսսիի հեռանալուն, ասելով, որ ցանկանում է արգենտինացուն տեսնել Թուրինի «Յուվենտուսում»:
«Մեսսին պետք է տեղափոխվի «Յուվենտուս» և խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Դա զիլ կլինի: Շատ երկրպագուներ երազում են տեսնել, թե ինչպես են այս երկու խաղացողները խաղում նույն թիմում:
Պետք է խոստովանել, որ ֆուտբոլը շատ է փոխվել, և Մեսսին, հեռանալով «Բարսելոնայից», ևս մեկ հաստատում է դա», – մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը Marca-ն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



