«Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին». այսօր Դավիթ Այդոևը կդառնար 21 տարեկան
ОБЩЕСТВОԱրամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Դավիթը մի առիթով ասել էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։ Իր խոստմանը հավատարիմ՝ Դավիթն իր կյանքը տվեց հայ հողի համար հոկտեմբերի 5-ին, Ջրականում։
Դավիթի մասին ռեպորտաժս՝ ստորև։
Քիչ առաջ էլ խոսեցի Դավիթի մայրիկի՝ տիկին Լալիի հետ, ով հուլիսի 28-ին, որդու գերեզմանից վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել ու ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Չնայած հետվիրահատական ցավերին, ընդհանուր առմամբ տիկին Լալիի վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում է, կամաց-կամաց կազդուրվում է։ Իմ և ձեր բոլորի անունից առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել հերոսի մորը։
Rojbûna te pîroz be, Դավիթ ջան։ Ծնունդդ շնորհավոր, հերոս տղա»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



