Կալիֆոռնիայում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը
МЕЖДУНАРОДНОЕԳրեթե մեկ ամիս Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող «Դիքսի» անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 202 000 հեկտարը, ինչի մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:
Կրակը մեկուսացված է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել է 1045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն: Կրակի տարածմանը նպաստում են քամին, շոգը և օդի ցածր խոնավությունը:
Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահո նահանգում, ԱՄՆ-ի արևմուտքում կրակով է բռնված ավելի քան 951 000 հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կալիֆոռնիայում, Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա և Այդահո նահանգներում:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



