Նորվեգիան ներգաղթյալներին կանանց հետ վարվեցողության կանոններ է սովորեցնում
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայի իշխանությունները հատուկ դասընթացներ են անցկացնում, որոնց շրջանակներում Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից ժամանած ներգաղթյալներին ու փախստականներին սովորեցնում են կանանց հետ վարվեցողության կանոնները:
Ինչպես նշում է The New York Times-ը, հիմնականում իսլամական երկրներից եկած տղամարդիկ սկզբնական շրջանում շոկի են ապրում` տեսնելով եվրոպացի կանանց ազատ վարքն ու հագուկապը: Փակ հասարակությունից դուրս եկած տղամարդիկ, չդիմանալով գայթակղությանը, հաճախակի իրականացնում են բռնաբարություններ ու սեռական բնույթի ոտնձգություններ:
Պարբերականը մանրամասնում է, որ վերոհիշյալ դասընթացների նպատակն է Նորվեգիա ժամանած ներգաղթյալներին բացատրել Եվրոպայում ընդունելի համարվող սեռական ու սոցիալական նորմերը:
Ենթադրվում է, որ այս դասընթացները կօգնեն զգալիորեն նվազեցնել ներգաղթյալների կողմից սեռական բնույթի հանցագործությունների քանակը:



