«Շատ կարևոր է, որ քո շարունակության մեջ՝ քո բալիկի մեջ, տեսնես նրան՝ ում սիրում ես...». Նազենի Հովհաննիսյան
ЛАЙФՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.
«Երբ փոքր էի ես շատ նման էի հայրիկիս... հիմա նայում եմ ինձ, ու հասկանում եմ, որ անգամ շուրթերը զուսպ սեղմելիս մայրիկիս պես եմ անում(, երբ բարկանում էր «բանտիկ էր» անում, որ բան չասի...) որ ժեստերիս մեջ շատ եմ նմանվել, լռելով եմ սկսել նմանվել....
Հետաքրքիր բան է գենը... և վստահաբար շատ կարևոր է, որ քո շարունակության մեջ՝ քո բալիկի մեջ, տեսնես նրան՝ ում սիրում ես ... ու հիշես, որ գենետիկական ժառանգությունը դրսևորվելու է ապագա սերունդներում: Ու մտածված լինես:
Հ.Գ. Ես մեր տան երեխաների մեջ էլ հստակ տեսնում եմ ով է իր պապիկին քաշել, կամ ով՝ տատիկին... մայրիկից ինչքան ունի, թե՞ հոր աղջիկն է )...
Ես իմ հոր աղջիկն եմ, ու ինչքան լավ է, որ եվրոպացու գեղեցկագույն արտաքինով, ազնվական հայի կանաչ աչքերով ու առողջ, ՁԻԳ, ու շատ մաքրակենցաղ ու պատասխանատու մարդ էր հայրս, թե չէ ինձ մի պահ պատկերացրի մեեեեեծ փորով ( էն, որ չի թողնում կոշիկի կապիչը կապես