ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանում ընտանիքի հետ Հայաստանում շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում նաև Բագարան գյուղում տեղակայված Սուրբ Շուշանիկ եկեղեցին և Սրբ Երրորդություն վանքը՝ կառուցված վեցերորդ դարում:
Այցի ընթացքում Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և թե ինչպես են իրականացնում համատեղ ծառայություն ՝ պահպանելով հանրապետության սահմանները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



