Թուրքիայում վերջին օրերին ավելի քան 120 քուրդ զինյալ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում շարունակվող հակաահաբեկչական գործողության ընթացքում անցնող 4 օրերին սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի 110 անդամ. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե բնակավայրում թուրք զինվորականների կողմից սպանվել է 78 զինյալ, Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում՝ 16, Մարդինում՝ 10 զինյալ:
Այսօր Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, հայտնելով երեկվա գործողությունների ընթացքում ևս 18 քուրդ զինյալի սպանելու մասին: Վերջիններս սպանվել են Ջիզրե, Սիլոփի և Սուր քաղաքներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում վերջին օրերին լարված վիճակը շարունակվում է: Որոշ շրջաններում արդեն մի քանի օր է պարետային ժամ է հայտարարված, ինչի դեմ ցույցեր ու բախումներ են տեղի ունենում:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



