Սարսափելի տեսքով մոդելը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել պլաստիկ վիրահատություններից առաջ (լուսանկարներ)
ЛАЙФԿանադացի 24-ամյա մոդելը, ով համացանցում հայտնի է դարձել որպես Մարի Մագդալենա, երկրպագուների հսկայական բանակ է հավաքել իր շուրջը: Կանադուհին բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որպեսզի դառնա «իդեալական», իսկ ֆիլերներն ու դաջվածքներն ամբողջացրել են նրա կերպարը, գրում է Daily Star-ը:
Վերջերս Մարիան իր հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով, որում դեռ չփոփոխված արտաքինով է: Նկարում մի փոքրիկ աղջիկ կեցվածք է ընդունել այլ երեխաների հետ: Նա հագել է գեղեցիկ զգեստ, իսկ մազերը հավաքված են ժապավենակապով: Մարիան ձեռքին տիկնիկ է պահում և մեղմ ժպտում լուսանկարչին: Իհարկե, ոչ ոք չէր հավատում, որ նկարում պատկերված այս խելոք փոքրիկ հրեշտակն այն սարսափելի տեսքով մոդելն է, որին երկրպագուները պարբերաբար տեսնում են Instagram-ում:
«Վիրաբույժներին պետք է զրկել լիցենզիայից `ակնհայտ մտավոր արատներով աղջկան այլանդակելու համար»,- գրել է հետևորդներից մեկը:
«Ուղեղումս չի տեղավորվում, թե ինչպես է գեղեցիկ աղջիկը միլիոններ ծախսում, որպեսզի վերածվի հրեշի և իր վրա ուշադրություն գրավի: Տխուր է»,- գրել է մյուսը: