Հայտնի է Անգելա Մերկելի ամսական թոշակի չափը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո ամսական մոտ 15 հազար եվրո թոշակ կստանա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նման գումար է ձևավորվում, քանի որ Անգելա Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:
Մերկելը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 1989-ին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000-ին դարձել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005-ից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:
Գերմանիայում սեպտեմբերին կկայանան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



