ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանի Եղցահող գյուղում են և ապահովում են բնակչության անվտանգությունը. Վահրամ Պողոսյան
ИНТЕРВЬЮՊաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Շուշիի շրջանի Եղցահող գյուղից ՊԲ զինծառայողների դուրս գալու և տեղի բնակչության անպաշտպան մնալու վերաբերյալ տեղեկություններին:
«Եղցահողի անվտանգությունը ապահովում են մեր զորամիավորումները՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Տարածքային որևէ զիջում չի եղել հօգուտ թշնամու, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է»,- նշեց Պողոսյանը:
Նախօրեին Եղցահողի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, և որ գյուղն անպաշտպան է մնացել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



