Ո՞ր գույնով դիմավորել 2016-ը
ЛАЙФԻնչպես ասում են՝ տարին կանցնի այնպես, ինչպես դիմավորենք այն: Եվ իզուր չէ, որ մենք աշխատում ենք Ամանորը դիմավորել գեղեցիկ և եկող տարվա «պահանջներին» համապատասխան:
Ահա մոտենում են ամանորյա տոները, և ժամանակն է ծանոթանալ 2016-ի պահանջների հետ: Գալիք տարին Կրակե կապիկի տարին է և չկա ավելի համապատասխան գույն տարին դիմավորելու համար, քան կարմիրը: Կարմիրը սիրո, կրքի, կրակի գույնն է, այն կօգնի ոչ միայն պահպանել ավանդական օրենքները, այլև կօգնի ստեղծել հաճելի տրամադրություն: Այնպես որ, եթե դուք պատրաստվում եք Ամանորը դիմավորել սիրելիի հետ, ապա լավագույն ընտրությունը կլինի կրել կարմիր զգեստ, որը կընդգծի ձեր կազմվածքը:
Եթե պատրաստվում եք Ամանորը դիմավորել՝ մասնակցելով ամանորյա երեկույթի, խնջույքի, կարելի է կրել վառ կարմիր երանգներով զգեստներ: Վառ կարմիր երանգները կհամապատասխանեն երեկույթներին, քանի որ ուշադրություն են հրավիրում այնպես, ինչպես ոչ մի ուրիշ գույն: Ամենաարդյունավետ ու հեշտ տարբերակը կլինի դասական կարմիր գույնով զգեստը:
Այս Ամանորը կարելի է դիմավորել նաև կարմիրի մյուս երանգներով՝ըստ նրա, թե որն ավելի կհամապատասխանի ձեր մաշկի գույնին՝ սկսած մուգ կարմիրից՝ բորդոյից մինչև շագանակագույն երանգներ- կոնյակի գույն: Կապիկը սիրում է ճոխություն և հարստություն, այնպես որ կարմիրը կլինի միանգամայն նրա սրտով:
Չարժե մոռանալ նաև զարդարանքների մասին: Սուտակներն ու քարերը համապատասխան են Կապիկի տարվան, իհարկե, դրանց ճիշտ համադրությունը զգեստի հետ: Ամեն դեպքում հիշե՛ք, որ ցանկացած զգեստ գեղեցիկ է, եթե այն կրում եք սիրով և ժպիտը դեմքին:



