Մաքսատուրքերի բարձրացումից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է
ЭКОНОМИКАՈչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5,314,330 հազար ՀՀ դրամ:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4,890,076 հազար ՀՀ դրամ:
Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄԷ-ից:
2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



