Facebook-ը գործարկում է VR հավելվածը հեռակա աշխատանքի համար՝ այն քայլ անվանելով դեպի «մետատիեզերք»
ЛАЙФFacebook Inc-ը գործարկել է վիրտուալ իրականության մեջ հեռակա աշխատանքի համար նոր հավելվածի բետա փորձարկումը, որտեղ Oculus Quest 2 սարքով օգտատերերը կկարողանան հանդիպումներ անցկացնել իրենց ավատարների տեսքով, հաղորդում է Reuters-ը:
Facebook-ը Horizon Workrooms հավելվածը դիտարկում է որպես ֆուտուրիստական «մետատիեզերքի» ստեղծման առաջին քայլ, որը վերջին շաբաթների ընթացքում գովազդում էր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը մեծ ներդրումներ է կատարել վիրտուալ եւ ընդլայնված իրականության մեջ՝ սարքավորումներ մշակելով, ինչպիսիք են Oculus VR ականջակալները, AR ակնոցները եւ խելացի թեւնոցները:
Ըստ ընկերության՝ գերակայությունն այդ տիրույթում, որը, ըստ Facebook-ի, որ կլինի հաջորդ խոշոր հաշվողական հարթակը, թույլ կտա ապագայում ավելի քիչ կախված լինել այլ սարքավորումների արտադրողներից, ինչպիսիք են Apple Inc.-ն:
Facebook-ի Reality Labs խմբի փոխնախագահ Էնդրյու Բոսվորթն ասել է, որ Workworks-ի նոր ծրագիրը «լավ պատկերացում» է տալիս, թե ինչպես է ընկերությունը ներկայացնում մետատիեզերքի տարրերը: «Սա հիմնարար քայլերից մեկն է այս ուղղությամբ»,- ասել է Բոսվորթը:
«Մետատիեզերք» տերմինը, որը հայտնվել էր 1992-ի «Ձնե խաթարում» հակաուտոպիական վեպում, օգտագործվում է իմերսիվային ընդհանուր տարածքների նկարագրության համար, որոնք հասանելի են տարբեր հարթակներում, որտեղ հատվում են ֆիզիկականը եւ թվայինը: Ցուկերբերգն այն որպես «մարմնացած համացանց» է նկարագրել:
Հուլիսին Facebook-ը հայտարարել էր, որ մշակողների թիմ է ստեղծում, որը կաշխատի մետատիեզերքի վրա, որը կդառնա իր AR եւ VR խմբի Facebook Reality Labs-ի մի մասը:
Ընկերությունը ցույց է տվել, թե ինչպես կարող են Workrooms-ի օգտատերերը ավատարներ ստեղծել VR կոնֆերանսների սենյակներում հանդիպումների եւ համատեղ աշխատանքի համար՝ նախկինի պես փոխգործակցելով իրենց ֆիզիկական գրասեղանի եւ համակարգչի ստեղնաշարի հետ: