Մոգերինի. Ռուսաստանի հետ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի շահերից է բխում միջազգային առաջնահերթ խնդիրների շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց այդ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ: Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Բրյուսելը շատ է շփվել Մոսկվայի հետ Իրանի, Սիրիայի, Լիբիայի, միգրացիայի, կլիմայի հարցերի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մոգերինին ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները միշտ չեն պահպանվի:
«Բայց դրանց չեղարկումը սերտորեն կապված է Մինսկի համաձայնությունների լիարժեք կատարման հետ, ինչից դեռեւս շատ հեռու ենք»,- ասել է ԵՄ պաշտոնյան:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



