Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նիկոլ, սա է քո իշխանությունը, Հանրայինը ինձ հետ համագործակցությունը չի շարունակում, քանի որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը․ Տիգրան Ներսիսյան

БЛОГ

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է համագործակցությունն իր հետ՝ «Սպասիր ինձ» հաղորդաշարի շրջանակներում, ինչի պատճառը, դերասանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին ուղղված իր քննադատություններն են։

Գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Նիկոլ սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը,քո դեմքը, քո էությունը։ Իմացա որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար։ դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը։ Եվ դա միայն այն պատճառով որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը։ Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլի։Այո գուցե չեն սիրել ( ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից։ Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է ՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը։ Դրանցից, այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում ` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում։ Սփյուռքում էլ ունես, անբարոյականներ որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք։ Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ «հանճար», որոնք ահ ու դողով մտածում են հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն որպիսի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր։

Իրենք լավ գիտեն թե ով կարող է իրենց զրկել ՝ երազած հանգրվանից։ Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բաներ են՞՞՞ քեզ հաջողվել ) քանի որ «Սպասիր ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել ՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ։ Ընդհանրապես ՝ եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել։

Միամիտ կլիներ մտածել որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյաից որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում ՝ նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը։ Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու իսկ դու և քո լակոտնյան, ոչ։ ԵՎ համոզված եմ որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը ինչի համար ստեղծված է, այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը ՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները։

«Սպասիր Ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վարկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար։ Դուք շատ լավն եք։ Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ։ Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում։ Դուք օգնում եք մարդկանց։ Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին,մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել։ Շնորհակալ եմ։

Առայժմ։ Կհանդիպենք։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին ` 2012թ-ին «Սպասիր ինձ» հաղորդաշարին ինձ ՝ համագործակցության հնարավորություն տալու համար։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира