Պղնձի գներն աճում են
ЭКОНОМИКАՊղինձը երկուշաբթի թանկանում է դոլարի թուլացման եւ մետաղի մատակարարման խափանումների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.93 տոկոսով եւ կազմել 4.186 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Ուրբաթ օրվա վերջին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքն աճել էր 1.61 տոկոսով եւ կազմել 9.037 դոլար, ալյումինի արժեքը` 0.04 տոկոսով` մինչեւ 2.546.5 դոլար, ցինկի գինը նվազել է 0.78 տոկոսով` մինչեւ 2928.5 դոլար մեկ տոննայի համար:
Երկուշաբթի դոլարն արժեզրկվում է, ինչը աջակցում է պղնձի ինքնարժեքին: Դոլարի արժեզրկման հետ մեկտեղ հումքային ապրանքները, այդ թվում` պղինձը, ավելի մատչելի են դառնում այլ արժույթներով գնման համար: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազում է 0.19 տոկոսով` մինչեւ 93.31 կետ:
Մատակարարման հետ կապված մտավախությունները եւս նպաստում են պղնձի գների աճին: Չիլիի Caserones հանքավայրի աշխատողներն օգոստոսի 10-ից գործադուլ են հայտարարել, վերջերս գործադուլ են սկսել նաեւ Adina հանքավայրի աշխատակիցները, իսկ Պերուում ցուցարարները խոչընդոտում են մատակարարումներին Las Bambas-ից, հայտնում են ANZ-ի վերլուծաբանները, որոնց մեջբերում է Wall Street Journal-ը: