Ռուսաստանը С-400 համակարգերի նոր խմբաքանակ կմատակարարի Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕ«Ռոսօբորոնէքսպորտն» առաջիկայում նոր պայմանագիր կստորագրի Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ռեգնում գործակալությունն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
«Խորհրդակցությունները շարունակվում են, ավարտական փուլում են գտնվում: Գործընկերների հետ առաջիկայում կանցնենք պայմանագրի ձևակերպմանը»,- վերջինս ասել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ժամանաժողովում:
Հիշեցնենք, որ Թուրքիան զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ պայամանգիր է ստորագրել 2017 թվականին: ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների կողմից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



