Պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ամուսնացել է
ЛАЙФԱրցախյան երկրորդ պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» զինվորական Մնացական Ավետիսյանը ամուսնացել է։
Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, լուսանկարներ է հրապարակել Մնացականի հարսանիքից և մակագրել․
«44-օրյա պատերազմի քրոնիկոնում առանձնացող կերպարներ ու դիպվածներ եղան, որ այդ բարդ ու նվիրական ժամանակների հավաքական խորհուրդն են դարձել: Մնացականին հաստա՛տ կհիշեք, մի դրվագ կար, որտեղ նա արդեն խզված ձայնով, հրահանգում էր՝ «համազարկով կրա՛կ»… Ուրեմն, կյանք ու կռվով անցած այս տղան այսօր ընտանիք կազմեց:
Ուրախ էի, որ ի դեմս նրա, մեր պաշտպան տղերքի առջև հոգուս պարտքն իրացնելու հնարավորության ստացա: Երջանիկ լինեք, ձեր սերն՝ ամենակարող ուժով , մոտեցրեց այս հրաշք օրը: Աղոթքներից հյուսված երեկո»։






1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



