Ձմեռային հեքիաթ կամ հարսանիք՝ Ամանորին
ЛАЙФԶգեստ: Հարսանյաց զգեստն ընտրելիս հիշեք, որ ձմեռ է: Զոհ մի գնացեք նորաձևությանը: Ընտրե'ք երկարաթև զգեստ կամ դրա վրայից տաք մուշտակ կրեք: Եթե ձյուն գա, հրաշալի լուսանկարներ կստացվեն: Քանի որ այգում՝ մերկ ծառերի ֆոնին լուսանկարվելն այդքան էլ տեղին չի լինի, ուստի պետք է որևէ այլ բան մտածել, օրինակ՝ լուսանկարվել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ գեղեցիկ շինությունների կողքին և այլն:

Տոնածառ: Ամանորին հարսանիք կազամկերպելիս հոգացեք, որ ամեն ինչ հեքիաթային լինի: Տունը զարդարեք Նոր տարվա թեմայով՝ փաթիլներ, շղթաներ, խաղալիքներ, լույսեր...Հոգացեք, որպեսզի տոնածառ լինի նաև այն սրահում, որտեղ պատրաստվում եք նշել հարսանիքը:

Տորթ: Հարսանյաց տորթը նույնպես անմասն չպիտի մնա այս ամենից: Ամանորյա ձևավորմամբ տորթ պատվիրեք՝ համադրելով այն փաթիլներով կամ տոնական այլ նախշերով:

Ծաղկեփունջ: Ձմռանը սովորաբար ծաղիկներն ավելի թանկ արժեն, եթե չես ցանկանում շատ գումար ծախսել դրանց վրա, ապա ընտրի'ր արհեստական ծաղիկներ: Կարող ես կրեատիվ լուծումներ տալ դրան՝ փնջի մեջ ավելացնելով տոնածառի խաղալիքներ, փաթիլներ և այլն:




