Mercedes–ը բախվել է երկաթյա սյանը. 4 վիրավորներից երկուսը երեխաներ են
ОБЩЕСТВОԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ օգոստոսի 23–ին, ժամը 14։30-ի սահմանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա ոստիկանները եւ տեղափոխել նրանց հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը եւ 2 թոռները։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



