ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
«Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են փոթորկի պատճառով անհետ կորած համարվող վերջին զոհի որոնման վրա: Հաստատվել է 5 մարդու մահ, նրանք նույնականացվել են, ընտանիքներն էլ արդեն տեղեկացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, իշխանությունները հայտնել էին 4 նույնականացված զոհի մասին:
Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրը, արևադարձային այդ փոթորիկը ավերել է ավելի քան 225 շենք՝ Կրուզո համայնքում և շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցրել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



