Անչելոտի. Իմ ընկեր Գվարդիոլային հաջողություն եմ մաղթում այս մրցաշրջանում
СПОРТԻտալացի մասնագետ Կարլո Անչելոտին Մյունխենի«Բավարիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Հաջորդ մրցաշրջանից կմարզեմ մեծն «Բավարիան»: Երբ իմացա մյունխենցիների հետաքրքրության մասին, այլեւս չքննարկեցի այլ առաջարկներ: «Բավարիային» ու իմ ընկեր Խոսեպ Գվարդիոլային սրտանց հաջողություն եմ մաղթում այս մրցաշրջանում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բավարիան» կշարունակի գլխավորել Խոսեպ Գվարդիոլան, որը 2013-ից է գլխավորում մյունխենյան ակումբը:
«Բավարիայի» հետ Կարլո Անչելոտիի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016-ի հուլիսի 1-ից եւ նախատեսված կլինի 3 տարով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 15 միլիոն եվրո: 56-ամյա մարզիչի նախորդ ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա գլխավորել է 2013-2015-ը, իսկ այս մրցաշրջանում գործազուրկ էր։