Ереван, 19.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հնգամյա ծրագրի մասին խոսելիս, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանի կարծիքով, պետք է մի քանի փաստ հաշվի առնել:

«Այս ծրագիրը «բերող» քաղաքական ուժը նոր չի եկել իշխանության: Շուտով կլինի 3,5 տարի, ինչ ՀՀ-ում քաղաքական այդ ուժն ունի բացարձակ իշխանություն, ունեցել է սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում և կազմել է ամբողջական կառավարություն: Դասական իմաստով պետք է տեսնես, թե ինչ գործունեություն են իրականացրել, ինչ արդյունքներ ունեցել և, ըստ այդմ, ինչ նոր խոստումներ են տալիս: Անցած երեք տարվա ընթացքում պարբերաբար առիթ եմ ունեցել գնահատելու սոցիալ-տնտեսական ոլորտում առկա իրավիճակը, իրենց տված խոստումները, հանրության մոտ առաջացրած մեծ սպասումները և էական խզումը՝ առկա վիճակ և տրված խոստումներ: Հիմա էլ ունենք նույն մոտեցումը, քանի որ իշխանական խմբակն առաջնորդվում է բացառապես իր նեղ քաղաքական և նաև իրենց առաջնորդի նեղ անձնական շահերով:

Ինչո՞ւ եմ սա պնդում. այն խոստումները, որ տվել են, ոչ թե կատարել են մասնակի կամ չեն կատարել, այլ ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծվել: Խոստանում էին երջանկություն բերել, ներդրումների բում, հայրենադարձություն, վերացնել աղքատությունը, մարդկանց նպաստից տեղափոխել կայուն աշխատանքի, բարձրացնել կյանքի որակը և այլն: Եթե վերցնենք 2019 թ.-ը, երբ պատերազմ ու համաճարակ չկար, «հների» ու «նորերի» գործոնի խաղարկում չկար, և որը համարում են «ոսկե դար», ունեցել են 7,6 տոկոս տնտեսական աճ, բայց խոստացել էին տարեկան միջինը 9,5 տոկոս:

Ի դեպ, այդ թիվը 2018 թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, արդեն կար, որը 2019 թ.-ին նվազեց մինչև 7,6 տոկոս: Նման տնտեսական աճ ունեցել ենք նաև 2017 թ.-ին, այսինքն՝ այստեղ աննախադեպություն չկա: Երկրորդ՝ 2019 թ.-ին էապես ավելացել է մեր երկրի պետական ու արտաքին պարտքը: Երրորդ՝ 2019 թ.-ին աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ աճել: Ունեցել ենք 24 տոկոսից մոտ երկու տոկոսային կետով աղքատության մակարդակի ավելացում: Վկայակոչում էին գրանցված աշխատողների թվի աճը: Բայց դա միայն իրենց օրոք չի եղել: 2017 թ.-ին ևս դա կար: Ի դեպ, երբ նայում ես 2018 թ.-ի առաջին չորս ամսվա գրանցված աշխատողների թվի աճի տեմպը, այն էապես գերազանցում է դրանից հետո ունեցած աճի տեմպը: Պետբյուջեի մուտքերը 2017 թ.-ին ավելացել էր մոտավորապես 10 տոկոսով, 2019 թ.-ին՝ դրանից մի փոքր ավելի: 2020 թ.-ի աննախադեպ անկումները վերագրում են համաճարակին, պատերազմին, բայց դրանով պատասխանատվությունից խուսափելու պարզ սխեման են առաջ մղում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ 2020 թ.-ին ամբողջ աշխարհի տնտեսությունը կրճատվեց, բայց այն կրճատվեց 2,2 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 7,4 տոկոսով:«Ասում են՝ պատերազմ է եղել: Համաշխարհային տնտեսությունը կրճատվել է մոտավորապես երեք անգամ ավելի քիչ տեմպով, քան Հայաստանինը, տարածաշրջանի մակարդակով ևս տնտեսական անկման մեծ տեմպ ենք ունեցել: Այս տարբերությունները կառավարման ձախողումների հետևանք են: Մինչև 2020 թ.-ի սեպտեմբերը երրորդ եռամսյակի տվյալներով նորից նույն պատկերն էր: Մյուս հանգամանքը՝ համավարակի դեմ պայքարի ծրագրեր կոչվածը հիմնականում ուներ հետևանքների հետևից հասնելու, այլ ոչ թե կանխարգելման մոտեցում, ինչը միշտ ավելի անարդյունավետ է լինում: 2020 թ.-ի սկզբից համավարակը պատկերացնում էին որպես նոր հնարավորություն, Փաշինյանը 30 մլրդ դոլարի հնարավոր ներդրումների մասին էր խոսում, ընդգծում, որ այս մարտահրավերը կարելի է ծառայեցնել զարգացմանը: Սա, իհարկե, տեղի չունեցավ: Այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաները կատակներով էին արձագանքում համավարակին՝ «դուխով ենք, ուժեղ ենք, Covid-ն ում շունն է» և այլն: Բայց մարտից այն ողջ ուժով տարածվեց մեր երկրում, ունեցավ իր հետևանքները, ստիպված եղան ողջ տնտեսությունը «փակել», հետո նորից «բացել»: Առանց հիմնավոր պատկերացումների, այս գործողությունները հանգեցրեցին տնտեսական ծանր հետևանքների և մարդկային կորուստների»,-նշում է մեր զրուցակիցը:

Պատգամավորն ասում է՝ կա ևս մեկ կարևոր հարց՝ գնաճը, որը չեն կարողանում կառավարել: «Սա ընդհանուր հյուծվող տնտեսության արգասիքն է: Ասում են, որ կվերացնեն ծայրահեղ աղքատությունը, խոսում էին աղքատության կրկնակի կրճատման մասին, բայց հիմա ամեն երրորդ քաղաքացուն դարձրել են աղքատ: 2021 թ.-ին էկոնոմիկայի նախարարն աշխատանքային առաջին օրը միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում, տարին վերջանում է, թող ցույց տան մեկ ներդրում: Իսկ իրականում մեր երկրից կապիտալ է փախչում, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի շատ գնում են այս երկրից, քան գալիս: Խոստանում էին հայրենադարձություն, բայց հիմա արտագաղթի նոր ալիք է սկսվել: Առհասարակ, հանրային կյանքի ցանկացած ոլորտում ակնհայտ ձախողումներ են: Այս իրավիճակում քաղաքական ուժի «բերած» ծրագիրը չի համապատասխանում մեր առջև ծառացած մարտահրավերներին, և այն թիմը, կառավարող ուժը, որ բերել է այդ ծրագիրն այսպիսի տոտալ ձախողումների պարագայում, անպատասխանատու, պոպուլիստական մոտեցումներով և հանրային շահը սեփական շահին ստորադասելով, այսպիսի պարագայում անգամ իդեալական ծրագիրը ձախողված է ի սկզբանե»,-հավելում է Ավետիսյանը:

Նշում է՝ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն հակադրվել կեղծ օրակարգերին և ժողովրդին պարզ լեզվով իրականությունը մատուցեն: «Ի վերջո, բոլորս կանգնում ենք գոյատևման խնդրի առջև: Մեր անվտանգային խնդիրները և աշխարհաքաղաքական ռիսկերն ու մարտահրավերները, որ մեր երկրի գլխին կախված են, լավ ու վատ ապրելու խնդիրներ չեն: Այսօր մեր երկրում, մեր պապերի հողի վրա մեր ապրելու իրավունքն իրացնելու խնդիր ունենք: Նման խնդրի առջև կանգնած որևէ հասարակություն չի կարող ներքին խնդիրներ չունենալ, այլ ունենալ միայն արտաքին խնդիրներ: Ներքին խնդիրները որևէ կերպ հանգուցալուծված չեն, հակառակը՝ ամեն օր սրվում են, մեծանում և ունենալու են իրենց դրսևորումները: Եղավ ընտրություն, իշխանությունները վերարտադրվեցին, բայց ի՞նչն է ըստ էության փոխվել:

Մեր հայրենիքի սահմաններից ներս թշնամին է, մեր հանրային կյանքի և անվտանգության վրա տարբեր առիթներով թշնամին իր բացասական ազդեցությունն է ունենում, արձագանքները համարժեք չեն, ի վերջո, չունենք արժանապատիվ խաղաղություն, չունենք դրա վերաբերյալ հստակ պատկերացումներ: Մի ծրագիր են բերել, մեկն էլ ունեն դարակներում, չգիտես առավոտյան արթնանաս գլխիդ ի՞նչ է գալու: Դառը փորձ ունենք՝ ինչեր կարող են տեղի ունենալ: Խոստանում էին հրապարակում հայտնել Արցախի խնդրի լուծման մասին: Այս ամենը 300 տարի առաջ չէր, այլ երեք: Որևէ արտաքին և ներքին խնդիր լուծված չէ, մարտահրավերները, սպառնալիքները կան, և ամեն հաջորդ օրն ունենում ենք ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ, այս մոտեցումը լավ տեղ չի տանելու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև այս ամենի ֆոնին օրենսդիր մարմնում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղի ունեցած սադրանքներին: «Երբ չունեն և չէին կարող ունենալ բովանդակային պատասխաններ և մոտեցումներ, բնականաբար, փորձում են նաև բռնության տեսարաններ տարածել: Սա շարունակությունն է նրա, որ այսօր պատգամավորներ են ազատազրկված ամենատարբեր անհասկանալի մեղադրանքներով, կամ օրինակ՝ Ա. Չարչյանին առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու կալանավորել են: Սրանք մեսիջներ են առաջին հերթին հանրությանը, նաև ընդդիմադիր ուժերին, որ չունեն այլընտրանք, և այն կործանարար ճանապարհը, որով տանում են երկիրը, իրենց համար արդեն մտել է վերջնական անդառնալի հուն, և անելու են ամեն ինչ, որպեսզի գնան այդ ճանապարհով:

Իրենց աթոռները և նեղ քաղաքական շահը չեն կարող թողնել, որ մտածեն հանրային հավաքական շահերի մասին: Ցույց են տալիս, որ որևէ բանի առջև չեն կանգնելու, գնալու են երկիրը կործանելու, հայրենազրկելու ճանապարհով: Ակնհայտ է, որ չունեն այլընտրանք: Իրենց ապիկարությամբ բերել, հասցրել են մի վիճակի, որ սա է և վերջ: Իրենց ողջ ներուժն օգտագործելու են այդ նպատակով, այդ թվում՝ անընդունելի, նաև հակաիրավական գործողություններով: Սա լավ օրից չի, որ կիրառում են: Երկրի ազգային շահերը 100 տոկոսով հակադրված են իրենց նեղ անձնական, քաղաքական շահերին: Ի վերջո, բայց հանրությունը կգիտակցի՝ որն է իր ազգային շահը, երկրորդն էլ՝ որ դրանց նկատմամբ սպառնալիք են այն շահերը, որոնցով առաջնորդվողները երկիր են ղեկավարում: Եվ սա կլինի այս իրավիճակի հանգուցալուծումը»,- եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)